image

Հայ աշակերտը մասնակցելու է ՆԱՍԱ-ի կրթական ծրագրին

Հայ աշակերտը մասնակցելու է ՆԱՍԱ-ի կրթական ծրագրին

Ստամբուլի Ֆերի­գյու­ղի հայկական Մե­րա­մեթ­ջյան վարժարանի 7-րդ դասարանի աշակերտ Մասիս Քարան հնարավորություն է ստացել մասնակցելու ՆԱՍԱ-ի «Քենեդի» տիեզերական կենտրոնի «ATX Աստղանավորդության կրթական ծրագրին»։ Այդ մասին «Արևելքը» տեղեկություն ստացավ Ստամբուլի Մե­րա­մեթ­ջյան վարժարանի տնօրեն Արփի Մանուկյանից: Նախագծին մասնակցելու համար Մասիս Քարան շուտով Ստամբուլից մեկնելու է ԱՄՆ: Տնօրենը ասաց, որ հայ աշակերտը հեղինակավոր կրթական այս ծրագրին մասնակցելու համար ընտրվել է քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի իր բացառիկ գիտելիքների շնորհիվ: Ըստ տնօրենի, 13-ամյա աշակերտն այդ առարկաներին տիրապետում է համալսարանական մակարդակով: Մասիս Քարայի գիտելիքները բացահայտել է նրա շախմատի ուսուցիչը, նրան ուղարկել են Ստամբուլում գործող հատուկ կրթական կենտրոն, որտեղից էլ աշակերտն ընտրվել է ՆԱՍԱ-ի նշյալ կրթական ծրագրին մասնակցելու: 

«Արևելքին» հայտնի դարձավ նաև, որ Մասիս Քարայի հայ պապիկը թուրքական դպրոցի փոխտնօրեն է, ինչը, ըստ մեր զրուցակցի, Թուրքիայի մակարդակով բացառիկ փաստ է:

Մասիս Քարայի հաջողություններին անդրադարձել է նաև թուրքական մամուլը:


 

 

Մասիս Քարան՝ աջից